Ֆրանսիան և Կատարը 40 տոննա հումանիտար օգնություն են տեղափոխել Աֆղանստան

13:30, 4 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիան և Կատարը շուրջ 40 տոննա բժշկական սարքավորումներ, սնունդ և ձմեռային պարագաներ են տեղափոխել Աֆղանստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նշվում է Ֆրանսիայի և Կատարի արտգործնախարարությունների համատեղ հայտարարության մեջ:

«Այս համատեղ մարդասիրական գործողությունը ի ցույց է դնում Ֆրանսիայի և Կատարի երկարաժամկետ համագործակցությունը, ինչպես նաև երկու երկրի հանձնառությունը՝ աջակցելու Աֆղանստանի բնակչությանը»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ:


© 2009 ARMENPRESS.am