ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2022-ին կստանձնի EaPeReg ցանցի նախագահությունը

21:58, 3 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Ուկրաինայի Կիև քաղաքում դեկտեմբերի 3-ին կայացել է Արևելյան գործընկերության երկրների հեռահաղորդակցության կարգավորողների ցանցի (EaPeReg) 18-րդ լիագումար ժողովը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընտրվել է՝ որպես EaPeReg ցանցի 2022 թվականի նախագահող։ Նշված ցանցի փոխնախագահող է ընտրվել Չեխիայի հեռահաղորդակցության հանձնաժողովը (CTU):

EaPeReg ցանցի կազմում են Հայաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսի և Ադրբեջանի հեռահաղորդակցության ոլորտը կարգավորող մարմինները:

Քվեարկությանը ներկա էին Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանն ու դեսպանության երրորդ քարտուղար Հայկ Թորոսյանը:


© 2009 ARMENPRESS.am