Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Շարմ Էլ Շեյխ

16:51, 3 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Եգիպտոսի քաղաք Շարմ Էլ Շեյխ` ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի անդամ պետությունների համաժողովի 9-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատվիրակությունը Շարմ Էլ Շեյխում կլինի դեկտեմբերի 12-19-ը:

Արթուր Դավթյանի հետ միասին Եգիպտոս կմեկնեն նաև ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետ Վաղինակ  Ջանազյանը և ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանը:


© 2009 ARMENPRESS.am