Ռազմական օդաչուներն իրականացնում են ուսումնավարժական թռիչքներ. ՊՆ

16:37, 3 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված ուժերի օդաչուներն այս օրերին իրականացնում են ուսումնավարժական թռիչքներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից, մանրամասնելով, որ դեկտեմբերի 2-3-ին, նոր ուսումնական ծրագրի համաձայն, ուղղաթիռներով իրականացվել են հրդեհաշիջման վարժանքներ։

Նշվում է, որ անհրաժեշտության դեպքում ռազմական օդաչուները պատրաստ կլինեն ակտիվորեն ներգրավվել անտառային հրդեհների մարման աշխատանքներին։


© 2009 ARMENPRESS.am