ՌԴ-ն անհրաժեշտ Է համարում Քաբուլի նոր իշխանությունների հետ աշխատանքը. ՀԱՊԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ

15:06, 2 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ն անհրաժեշտ Է համարում Քաբուլի նոր իշխանությունների հետ աշխատանքը՝ «Իսլամական պետության» եւ Ալ Քաիդա»-ի ահաբեկիչների դեմ պայքարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է հատուկ հանձնարարությունների դեսպան, ՀԱՊԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասարյան:

Նա նշել Է, որ Աֆղանստանում ահաբեկիչների ակտիվացումը եւ թմրարտադրության ընդլայնումը միանգամայն հավանական են սոցիալ-տնտեսական եւ հումանիտար իրադրության հետագա վատթարացման դեպքում:

«Ինչ վերաբերում Է Աֆղանստանի նոր իշխանությունների հետ փոխգործակցությանը, այդ թվում՝ հակաահաբեկչության հարցերի շուրջ, ապա մենք՝ ռուսական կողմը, ելնելով այն բանից, որ Քաբուլի նոր իշխանությունն օբյեկտիվ իրականություն Է, պետք Է նաեւ նրա հետ աշխատի ամենից առաջ Աֆղանստանի կայացման շահերին համապատասխան՝ որպես խաղաղ, անկախ եւ հիրավի բազմազգ պետություն՝ ազատ ահաբեկչությունից ու թմրանյութերից, եւ հարեւանների հետ խաղաղության եւ համերաշխության մեջ ապրող»,-ասել Է Աղասանյանը:


© 2009 ARMENPRESS.am