2021 թվականին ԵԱՏՄ-ի երկրների ՀՆԱ-ն 4 տոկոսով կաճի. Միշուստին

14:14, 2 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համախառն ներքին արդյունքը կաճի 4 տոկոսով: Այս տվյալները հայտնել Է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ դեկտեմբերի 2-ին ելույթ ունենալով երկրորդ Եվրասիական կոնգրեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Հնգյակի» երկրները հաղթահարում են կորոնավիրուսի տարածման հետեւանքները:

Մենք տարին ավարտում ենք ոչ վատ ցուցանիշներով, որոնք գերազանցել են մինչհամավարակային մակարդակը: Եվրասիական բանկի գնահատումներով՝ ԵԱՏՄ-ի համախառն ներքին արդյունքն այս տարի կաճի 4 տոկոսով»,- նշել Է նա: «Արագ վերականգնում Է ցույց տալիս փոխադարձ առեւտուրը, հունվարից մինչեւ հոկտեմբեր այն գործնականում ավելացել Է մեկ երրորդով: Տարվա արդյունքներով ծավալները կարող են մեծանալ ավելի քան 10 տոկոսով, գերազանցել նախահամավարակային տարվա մեծությունը»,- հավելել Է Միշուստինը:

Միշուստինը հայտնել Է, որ ԵԱՏՄ-ի միասնական թվային տարածության ստեղծման համար հիմքը կառուցված Է: «Ընթանում Է միության ընդհանուր շուկաների՝ ֆինանսական, ԷլեկտրաԷներգետիկական, գազի, նավթի եւ նավթամթերքների շուկաների ձեւավորումը: Կառուցված Է ինստիտուցիոն հիմք ԵԱՏՄ-ի միասնական թվային տարածության ստեղծման համար»,- ասել Է Միշուստինը: Միշուստինը կարեւոր խնդիր Է համարել ԵԱՏՄ-ի շրջանակներում տարածքների տրանսպորտային կապվածության ապահովումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am