COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 263,5 միլիոնը

12:35, 2 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 2-ի առավոտվա դրությամբ կազմել Է 263 միլիոն 531 հազար 909: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 224 հազար 178 մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 48 միլիոն 692 հազար 492 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 782 հազար 100-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 34 միլիոն 606 հազար 541-ի, իսկ  ախտահարման հետեւանքներից մահացածների թիվի այս երկրում կազմել Է 469 հազար 8724 մարդ: Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 22 միլիոն 105 հազար 872 հիվանդացած, նրանցից մահացել Է 614 հազար 964 մարդ: COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ներարկված չափաբաժինների թիվն աշխարհում գերազանցել Է 8 միլիարդը: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը դեկտեմբերի 2-ի առավոտվա դրությամբ կազմել Է 672,5: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2412, Հնդկաստանում՝ 333, Բրազիլիայում՝ 2865 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am