Գեղարքունիքի մարզպետն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տարածաշրջանում սոցիալ-տնտեսական զարգացման հարցեր

11:58, 2 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից, մանրամասնելով, որ կողմերը քննարկել են տարածաշրջանում սոցիալ-տնտեսական զարգացման հարցերը:

Քննարկվել է ռուսական ընկերությունների գործունեությունը մարզում, մարզպետի՝ առաջիկայում կայանալիք աշխատանքային այցը ՌԴ Օմսկի մարզ, միջտարածաշրջանային համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև մարզի սահմանային իրավիճակը:


© 2009 ARMENPRESS.am