«Նոա»-ն հաղթել է «Նորավանք»-ին

21:26, 1 Դեկտեմբեր, 2021

 

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 15-րդ տուրումմիմյանց դեմ մրցեցին «Նոա»-ն և «Նորավանք»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի գավաթակրին` «Նոա»-ին հաջողվեց առավելության հասնել 2:1 հաշվով: «Նոա»-ի կազմում գոլերը խփեցին Պավել Կիրեենկոն և Էրիկ Ավետիսյանը: «Նորավանք»-ի կազմում 11 մետրանոցից աչքի ընկավ Սերգեյ Օռլովը:

Այժմ «Նոա»-ն մրցաշարային աղյուսակում 4-րդն է և ունի 21 միավոր: Առաջատարը 40 միավորով «Արարատ-Արմենիա»-ն է:

16-րդ տուրում միմյանց դեմ մրցեն «Սևան»- «Փյունիկ», «Ուրարտու»- «Արարատ-Արմենիա», «Նորավանք»- «Ալաշակերտ», «Արարատ»-ԲԿՄԱ, «Նոա»- «Վան»:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am