Կարլսեն-Նեպոմնյաշչի շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի 5-րդ պարտիան նույնպես ավարտվեց ոչ-ոքի

21:16, 1 Դեկտեմբեր, 2021

 

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցախաղում շարունակվում են ոչ-ոքիները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դուբայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցախաղում կայացավ 5-րդ պարտիան: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն, ով մրցում էր սև խաղաքարերով, պարտիայի 43-րդ քայլին համաձայնեց կիսել միավորը ռուս Յան Նեպոմնյաշչիի հետ: Այժմ գրոսմայստերներն ունեն 2,5-ական միավոր:

Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղը մեկնարկել է նոյեմբերի 26-ին: Այնբաղկացած է 14 դասական պարտիայից: Գրոսմայստերը, որն առաջինը կվաստակի 7,5 միավոր,կդառնա աշխարհի չեմպիոն: Մրցախաղը կեզրափակվի դեկտեմբերի 15-ին:Հաղթողը կստանա 2 միլիոն եվրո:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am