ԱՄՆ ավագ դպրոցներից մեկում կրկին կրակոցներ են հնչել

21:12, 1 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Թենեսի նահանգի Համբոլդ քաղաքի ավագ դպրոցում կրակոցների հետևանքով մեկ մարդ մահացել է, իսկ մյուսը լուրջ վնասվածքներ է ստացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ոստիկանությունից հայտնել են, որ կասկածյալը ձերբակալված է, նրա դեմ դեռևս մեղադրանք չի առաջադրվել:

Ավելի վաղ Միչիգան նահանգում 15-ամյա աշակերտը սկսել էր դպրոցում կրակել՝ սպանելով 3 հասակակիցների ու վիրավորելով 8-ին՝ այդ թվում և ուսուցչին:

 

 


© 2009 ARMENPRESS.am