Բլինկենը հայտնել է ԱՄՆ և ԵՄ կողմից Բելառուսի դեմ նոր պատժամիջոցներ մշակելու մասին

20:01, 1 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնն ու Եվրամիության անդամ երկրները նոր պատժամիջոցներ են պատրաստում ընդդեմ Բելառուսի՝ կապված փախստականների ճգնաժամի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ռիգայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

Նա նշել է, որ փախստականների հարցով պայմանավորված ՆԱՏՕ-ն դադարեցրել է համագործակցությունը Բելառուսի հետ: «Միացյալ Նահանգները, Եվրամիության և մյուս գործընկեր ու դաշնակից երկրների հետ համագործակցությամբ, պատրաստում է հավելյալ պատժամիջոցներ»,- ասել է Բլինկենը: Նա հորդորել է բելառուսական կողմիցն «դադարեցնել օգտագործել փախստականներին որպես քաղաքական զենք»:

 


© 2009 ARMENPRESS.am