Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 65 մարդ

19:02, 1 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում դեկտեմբերի 1-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4459 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 850 հազար 102 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3957 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 65 մարդ, ընդհանուր մահերի թիվը 12 119 է:


© 2009 ARMENPRESS.am