Նոյեմբերին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող հիմնարկներում ծնվել է 159 երեխա

18:48, 1 Դեկտեմբեր, 2021

ԳԱՎԱՌ,  1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոյեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում լույս աշխարհ են եկել 159 երեխա՝ 80 տղա եւ 79 աղջիկ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 76 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 29 երեխա՝ Գավառի, 28 երեխա՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 12 երեխա՝ Վարդենիսի հիվանդանոցում, 5 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ Նույն աղբյուրի համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 197 երեխա։

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am