ԵՄ-ն մտադիր Է 300 մլրդ եվրո ներդնել ենթակառուցվածքային, թվային եւ կլիմայական նախագծերում

16:42, 1 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը մտադիր Է մինչեւ 2027 թվականն ամբողջ աշխարհում 300 միլիարդ եվրո ներդնել ենթակառուցվածքային, թվային եւ կլիմայական նախագծերում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 1-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

«Մինչեւ 2027 թվականը մենք 300 միլիարդ եվրո կներդնենք, որպեսզի նպաստենք մեր գերակայություններին՝ կանաչ եւ թվային անցումներին»,- ասել Է նա: Ինչպես նշված Է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, միջոցները կուղղորդվեն ենթակառուցվածքայն, թվային եւ կիլմայական նախագծեր, որոնք կնպաստեն այսպես կոչված կանաչ անցմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am