Ֆուտբոլի կանանց հավաքականը ոչ ֆուտբոլային հաշվով պարտվեց Նորվեգիային  

14:15, 1 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային ընտրանին շարունակում է անհաջող ելույթների շարքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Դեկտեմբերի 1-ին շարունակվեց և ավարտվեց Կանանց ԱԱ-2023 ընտրական փուլի Հայաստան-Նորվեգիա հանդիպումը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին մեկնարկած խաղը ուժեղ մառախուղի պատճառով ընդհատվեց 69-րդ րոպեին, երբ հաշիվը 0:9 էր: Վերախաղարկված հանդիպումն ավարտվեց 0:10 հաշվով։


© 2009 ARMENPRESS.am