ՊԵԿ նախագահը իրատեսական է համարում հարկային եկամուտների գերակատարումը  

11:50, 1 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ,1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Պետական եկամուտների կոմիտեի ուսուսմնասիրությունները ցույց են տալիս, որ վերանայված բյուջեով հարկային եկամուտները կկատարվեն, հնարավոր է գերակատարվեն:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ճեպազրույցի ժամանակ  պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչ ցուցանիշով ՊԵԿ-ը տարին կփակի հարկային եկամուտների մասով:

«Մենք ունենք հետևյալ ցուցանիշը` 1 տրիլիոն 581 միլիարդ դրամ բյուջեի եկամուտ: Կարող եմ նշել, որ այդ թիվը ոչ միայն իրատեսական է, այլ նաև, կարծում եմ, որ որոշակի գերակատարում կունենանք»,- ասաց Բադասյանը:


© 2009 ARMENPRESS.am