Ֆանտան գյուղում բռնկված հրդեհը մարվել է

21:58, 30 Նոյեմբեր, 2021

 ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել և մարվել է մոտ մեկ ժամվա ընթացքում: «Արմենպրես»-ին այդ մասին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

«Նոյեմբերի 30-ին, ժամը 15։19-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆանտան գյուղի Գինևան Ոպանյան փողոցի տներից մեկի մոտակայքում անասնակեր է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 16:19-ին: Այրվել է մոտ 2 տ անասնակեր», - նշված է ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ:

 


© 2009 ARMENPRESS.am