Ռուսաստանում առայժմ «օմիկրոն» շտամմ չի հայտնաբերվել

20:42, 30 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան հայտարարել է, որ կորոնավիրուսի նոր՝ «օմիկրոն» շտամմ Ռուսաստանի Դաշնության տարածքում առայժմ չի հայտնաբերվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Նմուշներ, որոնք պարունակում են «օմիկրոն» տեսակի տիպային հավաքածուի մուտացիաներ, այսօրվա դրությամբ Ռուսաստանի Դաշնությունում չեն հայտնաբերվել», - ասել է Պոպովան ՌԴ կառավարությանն առընթեր՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող խորհրդի նախագահության նիստի ժամանակ:


© 2009 ARMENPRESS.am