ԱՄՆ-ի օդուժի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ճապոնիայի հյուսիսի օդանավակայանում

16:07, 30 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ինքնաթիռն արտակարգ վայրԷջք Է կատարել Ճապոնիայի հյուսիսի Աոմորի օդանավակայանում: Նոյեմբերի 30-ին այդ մասին հայտնել Է Kyodo գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ օդանավի չնախատեսված վայրԷջքի պատճաով փակվել Է օդանավակայանի թռիչքա-վայրԷջքային գոտին:

NHK հեռուստաալիքի տվյալներով՝ վայրԷջք կատարած ինքնաթիռը կարող Է լինել ամերիկյան կործանիչ:

Տեղի իշխանություններն սկսել են պարզել պատահարի հանգամանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am