Ադրբեջանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով մահացածների թվում կան բարձրաստիճան զինվորականներ
15:09, 30 Նոյեմբեր, 2021ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում կործանված ռազմական ուղղաթիռի մեջ եղել է 18 մարդ, որոնցից 14-ը մահացել են, 4-ի վիճակը ծանր է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Չնայած պաշտոնական աղբյուրները տեղեկվատվությունը չեն հաստատել, սակայն տեղական լրատվամիջոցներն արդեն հրապարակել են նաև մահացած զինծառայողների անունները:
Նրանց թվում երկու գնդապետ կա, հինգ մայոր և երեք կապիտան:
Ադրբեջանի սահմանապահ ծառայության ռազմական ուղղաթիռը վթարվել է Խըզը շրջանում գտնվող «Ղարահեյբաթ» հրաձգարանում ուսումնական թռիչքներ իրականացնելիս: Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 10:40-ին:
© 2009 ARMENPRESS.am