Վարորդը փորձել է գումար դնել պարեկի գրպանն արձանագրություն չկազմելու համար

14:33, 30 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում իրավախախտում կատարած վարորդը փորձել է գումար դնել պարեկի գրպանն արձանագրություն չկազմելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ,  ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ քաղաքացին բերման է ենթարկվել:

«Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները Սեբաստիայի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում նկատել են «Միցուբիշի» մակնիշի մեքենա, որի դիմապակին թաղանթապատ է եղել, բացի այդ՝ մեքենան չի ունեցել ԱՊՊԱ պայմանագիր։ Պարեկները ցանկացել են արձանագրություն կազմել Երևանի 24-ամյա վարորդի նկատմամբ։ Այդ ընթացքում նա, արձանագրություն չկազմելու նպատակով, պարեկներից մեկի գրպանում փող է դրել։ Պարեկները նրան բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ նախապատրաստված նյութերն ուղարկվել են Երևան քաղաքի վարչություն՝ հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու համար։ Հանգամանքները քննությամբ պարզվում են»,-ասված է հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am