Հայաստանում ԵՄ դեսպանն այցելել է Զինվորի տուն

13:57, 30 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ու Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը  Զինվորի տուն այցելած Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինին ծանոթացրել են տղաների բուժման, վերականգնման պայմաններին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Զոնվորի տանից, մանրամասնելով, որ  ԵՄ դեսպանին ներկայացրել են նաև, թե սոցիալական, կրթական ու մշակութային ինչ ծրագրեր են այստեղ իրականացվում:

Անդրեա Վիկտորինը ներկա է գտնվել նաև Զինվորի տանն անցկացվող կինոդասընթացներից մեկին: Նշվում է, որ երբ տիկին դեսպանին ցուցադրվել են պրոթեզավորված ոտքերով և անվասայլակներով տղաների պարերը, նա խոստովանել է, որ շատ տպավորված է այն ամենով, ինչ արվում է Զինվորի տանը:

Տիկին դեսպանն առաջարկել է հետագայում քննարկել մասնագիտական վերապատրաստումների և այլ համատեղ ծրագրեր:

 


© 2009 ARMENPRESS.am