Բարբադոսը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ հանրապետությունը

13:47, 30 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարիբյան ծովի արևելքում գտնվող Բարբադոս կղզին պաշտոնապես հրաժարվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի գերիշխանությունից՝ դառնալով աշխարհի ամենաերիտասարդ հանրապետությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է բրիտանական BBC-ին:

Ըստ աղբյուրի՝ այս գիշեր Բարբադոսի մայրաքաղաք Բրիջթաունում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Դեյմ Սանդրա Մեյսոնը երդում է տվել իբրև նորաստեղծ հանրապետության նախագահ:

Միջոցառմանը, որը համընկել է կղզու անկախության հռչակման 55-րդ տարեդարձի հետ, մասնակցել են արքայազն Չարլզը և բարբադոսցի երգչուհի Ռիհաննան:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am