Ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է Ազգային մարզադաշտը կառուցելու շուրջ բանակցությունները. Արմեն Մելիքբեկյան  

13:20, 30 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է բանակցությունը Ազգային մարզադաշտ կառուցելու շուրջ:

«Տարբեր բանակցային փուլեր են եղել Ազգային մարզադաշտի կառուցման վերաբերյալ: Սակայն կորոնավիրուսի համաճարակով և հետպատերազմյան շրջանի ընթացքում դադարեցվել էին: Հիմա մենք նորից սկսել են բանակցությունները: Չեմ կարող ասել, թե առաջ ենք գնացել այդ հարցում, սակայն որոշակի փոփոխություն կա: Ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է աշխատանքներն Ազգային մարզադաշտը կառուցելու շուրջ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Արմավիրի մարզադաշտի բացման արարողության ժամանակն ասաց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

Ազգային մարզադաշտի գաղափարը շրջանառության մեջ դրվեց 2018 թվականից ի վեր:


© 2009 ARMENPRESS.am