Երևանի ավագանին գումար կհատկացնի 2008-ի մարտի 1-ին զոհվածների հուշարձանի պատրաստման համար

12:37, 30 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի ավագանին գումար կտրամադրի 2008 թվականի մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների կատարման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումն ընդունվեց Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի 3-րդ նիստում:

Որոշմանը կողմ քվերակեց ավագանու 42 անդամ, ձեռնպահ մնաց մեկը:

Աշխատանքներն իրականացվելու են «Հուշարձանների վերանորոգում և պահպանում» ծրագրի շրջանակներում։

Նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը: «Նախատեսվում է Երևան համայնքի 2021 թվականի բյուջեի եկամտային մասում սուբվենցիաներն ավելացնել 96,4 մլն դրամով։ Հուշարձանի տեղադրումը կիրականացնի Երևանի քաղաքապետի կարգադրությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովի հաղթող ճանաչած մասնակիցը»,- տեղեկացրեց Ներսիսյանը։


© 2009 ARMENPRESS.am