Մեսին 7-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ»-ին

00:55, 30 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի ազգային թիմի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին 7-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` France Football հեղինակավոր հանդեսի «Ոսկե գնդակ»-ի մրցանակաբաշխությունը կայացավ Փարիզի «Շատլե» թատրոնում:

Տարվա երիտասարդ ֆուտբոլիստի տիտղոսը նվաճեց Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի և կատալոնական «Բարսելոնա»-ի  19-ամյա կիսապաշտպան Պեդրին:

2021 թվականի տարվա լավագույն հարձակվող կոչմանն արժանացավ Լեհաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու և «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:

Կանանց պայքարում լավագույնը Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնա»-ի անդամ Ալեքսիա Պուտելասն է:

Լև Յաշինի անվան մրցանակով լավագույն դարպասապահի կոչմանն արժանացավ Իտալիայի ազգային հավաքականի և ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Ջանլուիջի Դոննարումման:

Տարվա լավագույն թիմը Լոնդոնի «Չելսի»-ն է:

 

 


© 2009 ARMENPRESS.am