Դեսպան Փոլադյանը հանդիպել է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարար Խալիդ էլ-Էնանիի հետ

22:00, 29 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը նոյեմբերի 28-ին հանդիպել է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարար Խալիդ էլ-Էնանիի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են հնէաբանության, պեղումների և զբոսաշրջության վերաբերյալ մի շարք հարցեր։ Երկուստեք կարևորվել է հիշյալ ոլորտներում համագործակցության, ինչպես նաև իրավապայմանագրային բազայի ընդլայնումը։

ՀՀ դեսպանի առաջարկները ստացել են դրական արձագանք, և կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել աշխուժացնել համատեղ աշխատանքը հիշյալ բնագավառներում:


© 2009 ARMENPRESS.am