Իսպանիայում գրանցվել է «օմիկրոն» շտամով վարակի առաջին դեպքը

21:41, 29 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամով վարակի առաջին դեպքը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  «ՌԻԱ նովոստի»-ին, այս մասին հայտնում է Մադրիդի համալսարանական հիվանդանոցը:

Վարակի դեպքը հայտնաբերվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունից ճանապարհորդի մոտ: Հիվանդանոցի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ բուժառուն արդեն իրեն լավ է զգում:

 


© 2009 ARMENPRESS.am