COVID-19. Եգիպտոսի իշխանությունները չեն հաստատում երկրում «օմիկրոն»-ի առկայությունը

20:27, 29 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի առողջապահության նախարարությունը պաշտոնապես չի հաստատում երկրում կորոնավիրուսի նոր շտամի՝ «օմիկրոն»-ի առկայությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է առողջապահության պաշտոնական ներկայացուցիչը: Նա ընդգծել  է, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունից Եգիպտոս եկած բոլոր քաղաքացիները հանձնել են համապատասխան թեստ, որոնց պատասխանները բացասական են եղել:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ Կահիրեի օդանավակայանի աղբյուրը հայտնում է Հարավաֆրիկյան Հանրապետությունից եկած քաղաքացու՝ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակվելու մասին:

Կորոնավիրուսի նոր շատմի ի հայտ գալու կապակցությամբ, Եգիպտոսի իշխանությունները բոլոր օդանավակայաններում ու սահմանային անցման կետերում ուժեղացրել են վերահսկողությունը:


© 2009 ARMENPRESS.am