Վոլոդինին վերընտրել են ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ

15:14, 29 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետդումայի խոսնակ Վյաչեսավ Վոլոդինը նոյեմբերի 29-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) նիստի ընթացքում վերընտրվել Է վերջինիս նախագահ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Դումայի մամուլի ծառայությունը:

«Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի առաջարկությամբ միաձայն հերթական ժամկետով ՀԱՊԿ ԽՎ-ի նախագահ Է ընտրվել Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը»,- ասել են մամուլի ծառայությունում:

Նիստն անցնում Է տեսակոնֆերանս-կապի ռեժիմով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am