«Ոսկե գնդակի» հաղթողը հայտնի կդառնա նոյեմբերի 29-ին    

10:34, 29 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա լավագույն ֆուտբոլիստը` «Ոսկե գնդակ» մրցանակի հաղթողը, հայտնի կդառնա նոյեմբերի 29-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ֆրանսիական France Football պարբերականը, որն էլ կանցկացնի հեղինակավոր մրցանակի պարգևատրությունը: «Ոսկե գնդակի» պարգևատրության պաշտոնական արարողությունը կկայանա Փարիզի «Շատլե» թատրոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:30-ն:

Բացի «Ոսկե գնդակի» պարգևատրությունից, մրցանակ կհանձնվի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին և Լև Յաշինի անվան մրցանակ՝ լավագույն դարպասապահին:


© 2009 ARMENPRESS.am