IFFHS-ն անցնող տարվա լավագույն ֆուտբոլիս է ճանաչել Ռոբերտ Լևանդովսկուն

19:42, 28 Նոյեմբեր, 2021

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի ֆուտբոլի ազգային թիմի և գերմանական «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է անցնող տարվա լավագույն ֆուտբոլիստ ըստ Ֆուտբոլային պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` IFFHS հրապարակած ցուցակում 150 միավորով Ռոբերտ Լևանդովսկին առաջին տեղում է: Նրան հաջորդում է Արգենտինային ազգային թիմի ևֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին: Եռյակը եզրափակում է Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Լոնդոնի «Չելսի»-ի,  Եվրոպայի 2021 թվականի չեմպիոն Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոն:


© 2009 ARMENPRESS.am