Կարեն Անդրեասյանը Իտալիայում կմասնակցի Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարների համաժողովին

16:42, 27 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը կմեկնի Իտալիայի Հանրապետություն Վենետիկ քաղաք մասնակցելու «Հանցավորություն և քրեական արդարադատություն. վերականգնողական արդարադատության դերը Եվրոպայում» թեմայով Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների արդարադատության նախարարների համաժողովին:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ  e-gov.am կայքէջից:

Կարեն Անդրեասյանը Իտալիայում կլինի դեկտեմբերի 12-ից 14-ը:

 


© 2009 ARMENPRESS.am