Բերման ենթարկված տղամարդը գողության մասին խոստովանական բացատրություն է տվել

16:17, 27 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները նոյեմբերի 26-ին, ժամը 05.35-ին, Մաշտոցի պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 31-ամյա տղամարդու: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից: 

Նա տվել է խոստովանական բացատրություն, որ ժամը 02.00-ից ժ.03.00-ն ընկած ժամանակահատվածում գողացել է Այգեձորի խաչմերուկի և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մերձակա ցայտաղբյուրների 8 փականները:

Գողոնն առգրավված է:

Նախապատրաստվում են նյութեր:


© 2009 ARMENPRESS.am