Իլհամ Ալիևը Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին

15:19, 27 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի լրատվական ծառայությունը:

Իլհամ Ալիևը Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է նոյեմբերի 26-ին կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի  ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքների մասին:

Ալեքսանդր Լուկաշենկոն և Իլհամ Ալիևը քննարկել են նաև Ադրբեջանի հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ:


© 2009 ARMENPRESS.am