Թուրքիայի նախագահը լիրայի անկման համար մեղադրել է արտաքին ուժերին

20:15, 26 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լիրայի անկման համար մեղադրել է արտաքին ուժերին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ տոկոսադրույքը նվազեցնելու քաղաքականությունը շարունակվելու է:

«Կան օտարերկրյա գործակալներ, նրանք հարձակվում են մեզ վրա, փորձում են վարկաբեկել մեր ազատագրական տնտեսական պատերազմը, բայց ինչ էլ անեն, մենք մեր տնտեսական ծրագրից չենք հրաժարվի: Այն ուղղված է արտադրության եւ զբաղվածության աճին», - ասել է Էրդողանը ՝ ելույթ ունենալով Իզմիրում:


© 2009 ARMENPRESS.am