Հանրապետության հրապարակում «Ազատագրական շարժում» նախաձեռնությունը հանրահավաք է անցկացնում

19:47, 26 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հանրապետության հրապարակում «Ազատագրական շարժում» նախաձեռնությունը հանրահավաք է անցկացնում:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախաձեռնության երեք պահանջներ են` հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, ըստ իրենց, ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը, Սյունիքով միջանցք չտրամադրել հակառակորդին և զինել բանակը:

Ավելի վաղ նախաձեռնության անդամները Երևանի Սախարովի հրապարակում բողոքի ակցիա են անցկացրել` փակելով Նալբանդյան փողոց բարձրացող հատվածը: Ավելի ուշ, ոստիկանության աշխատակիցները բերման էին ենթարկել բողոքի ակցիայի 6 մասնակցի, այդ թվում` «Զարթոնք» կուսակցության հիմնադիր Արա Զոհրաբյանին:


© 2009 ARMENPRESS.am