Սիրվարդ Գևորգյանը նշանակվել է Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար

17:48, 26 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Սիրվարդ Գևորգյանը նշանակվել է Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից, նշելով, որ Սիրվարդ Գևորգյանը 2021թ․-ի հոկտեմբերի 14-ից զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնը։

Սիրվարդ Գևորգյանը 2000-2004 թթ. սովորել է Երևանի Պետական Համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի, այնուհետև՝ մագիստրոսի աստիճան:

2011-2013 թթ. սովորել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի աստիճան:


© 2009 ARMENPRESS.am