5,8 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ֆիջիից ոչ հեռու

09:55, 26 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 26-ին 5,8 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Ֆիջիի ափից ոչ հեռու: Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկրաբանական ծառայության տվյալներով՝ Էպիկենտրոնը գտնվել Է կղզի-պետության մայրաքաղաք Սուվայից, որի բնակչությունը շուրջ 77,3 հազար Է, 553 կիլոմետր դեպի հյուսիս - արեւմուտք: Օջախն ընկած Է եղել 520 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am