«Ուրարտու»-ն շարունակում է հաղթարշավը Ա լիգայում

08:46, 26 Նոյեմբեր, 2021

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանի հերթական տուրում միմյանց դեմ մրցեցին «Արարատ»-ը և «Ուրարտու»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ուրարտու»-ն տոնեց վեցերորդ հաղթանակը՝ 108-58 հաշվով առավելության հասնելով «Արարատ» ակումբի նկատմամբ:  
«Ուրարտու»-ն դեռևս շարունակում է անպարտելի մնալ ընթացիկ մրցաշրջանում: Վաստակած 23 միավորով խաղում ամենաարդյունավետը Գեորգի Պոդկոլզինն էր («Ուրարտու»):

 

 


© 2009 ARMENPRESS.am