Անցկացվել է հայ-ռուսական համատեղ զորավարժություն

18:08, 25 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 24-25-ին անցկացվել է հայ-ռուսական համատեղ զորավարժություն: 

Զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանի, անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ բացազատվել են հրամանատարական կետեր ու դիտակետեր: Զորավարժությունն իրականացվել է հետևակի մարտական մեքենաների և օդուժի ներգրավմամբ, որոնք կրակային խոցման ընթացքում ցուցաբերել են գերազանց արդյունքներ:


© 2009 ARMENPRESS.am