Տնտեսական ակտիվության ցուցանիշը 10 ամսում աճել է 4.3 տոկոսով

15:50, 25 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021-ի հունվար-հոկտեմբերին 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.3 տոկոսով:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում է ՀՀ վիճակագրական կոմիտեն՝ հրապարակած տվյալներով:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-հոկտեմբերին 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.1 տոկոսով, շինարարության ծավալը՝ 5.9 տոկոսով:

Առևտրի շրջանառությունում հունվար-հոկտեմբերին աճը կազմել է 7 տոկոս, իսկ մատուցված ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 6.4 տոկոսով:

2021 թվականի հունվար-հոկտեմբերին սպառողական գների ինդեքսն աճել է 6.9 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 9.9 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը նվազել է 3.1 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է 13.6 տոկոս աճ: Ընդ որում, արտահանումն աճել է 16.9 տոկոսով, ներմուծումը՝ 11.8 տոկոս:

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2021-ի հունվար-հոկտեմբերին միջինացված եղել է 508.24:


© 2009 ARMENPRESS.am