Չեխիայի նախագահին դուրս են գրել հոսպիտալից

14:53, 25 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը նոյեմբերի 25-ին 46-օրյա հոսպիտալացումից հետո դուրս Է գրվել Պրահայի Կենտրոնական զինվորական հոսպիտալից: Այդ մասին հայտնել Է Mladո fronta Dnes թերթի կայքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Զեմանը կմեկնի քաղաքամերձ նախագահական նստավայր, որը գտնվում Է Պրահայի մերձակայքի Լանի ավանում: Այնտեղ նոյեմբերի 26-ին նա կանցկացնի Քաղաքացիական դեմոկրատական կուսակցության առաջնորդ Պետր Ֆիալայի՝ հանրապետության վարչապետի նշանակման հանդիսավոր արարողությունը:

Հոկտեմբերի 10-ին 77-ամյա Զեմանին տեղափոխել են Պրահայի Կենտրոնական զինվորական հոսպիտալի ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Հոսպիտալացման պատճառը հրապարակավ չեն հայտնել: Նոյեմբերի 6-ին CTK լրատվական գործակալությունը, վկայակոչելով բժիշկներին, հայտնել Է,որ Չեխիայի նախագահի մոտ ախտորոշվել Է լյարդի ցիռոզ: Հոսպիտալում նա ստացել Է կորոնավիրուսի դեմ երրորդ դեղաչափը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am