Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 592 նոր դեպք. մահացել է 40 մարդ

11:09, 25 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում նոյեմբերի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 336 հազար 330 դեպք, որոնցից 311 հազար 78-ը`առողջացած, 7419-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 հազար 421 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Վերջին մեկ օրում կատարվել է 7666 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 592 նոր դեպք, առողջացել է 1217 քաղաքացի, արձանագրվել է մահվան 40 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 334 հազար 501-ի:


© 2009 ARMENPRESS.am