Կայացավ «Խոսքի արվեստը. ռուսական մշակույթի կարևոր կոնցեպտը» խորագրով միջոցառումը

11:02, 25 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոյեմբերի 20-21-ն անցկացվեց  «Խոսքի արվեստը. ռուսական մշակույթի կարևոր կոնցեպտը» խորագրով միջոցառումը, որը կազմակերպվել էր «Ռուսական մշակութային տարածությունը լեզվի պրիզմայով» նախագծի շրջանակում՝ ուղղված ռուսերենի և ռուսական մշակույթի հանրահռչակմանը: Առցանց ռեժիմով միջոցառմանը միացել են Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Բուլղարիա, Մեծ Բրիտանիա, Հունաստան, Վրաստան, Իսրայել, Հնդկաստան, Իտալիայի և այլ երկրների ներկայացուցիչներ: Մասնակիցներին ներկայացվել է ռուսաց լեզվի բառապաշարի հետ աշխատելու տեղեկատվական և պատկերազարդ մեթոդական հարուստ նյութ: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Վ.Ի. Դալի ժառանգությանը:

Քսաներեք երկրի ուսուցիչներ քննարկել են ռուսաց լեզվի և գրականության դասավանդման արդիական հարցեր:

Միջոցառումը կազմակերպել է Շարունակական կրթության ինստիտուտը՝ Ռուս-հայկական համալսարանի և Երևանում Ռուսական տան հետ համագործակցությամբ: «Ռուսական մշակութային տարածությունը լեզվի պրիզմայով» նախագիծն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարության հանձնարարության համապատասխան:


© 2009 ARMENPRESS.am