«Մանչեսթեր Սիթի»-ն, «Լիվերպուլ»-ը և «Ինտեր»-ը հաղթել են. Չեմպիոնների լիգա  

10:26, 25 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան 5-րդ տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` A խմբում «Մանչեսթեր Սիթի»-ն 2:1 հաշվով առավելության հասավ ՊՍԺ-ի նկատմամբ, իսկ «Լայպցիգ»-ը 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Բրյուգե»-ի դարպասը:

B խմբում անգլիական «Լիվերպուլ»-ը 2:0 հաշվով հաղթեց «Պորտու»-ին, իսկ «Միլան»-ը՝ նվազագույն հաշվով Մադրիդի «Ատլետիկո»-ին:

C խմբում «Սպորտինգ»-ը տանը զիջեց Դորտմունդի «Բորուսիա»-ին 1:3 հաշվով, իսկ «Այաքս»-ը հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Բեշիկթաշ»-ին:

D խմբում «Ռեալ»-ը 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Շերիֆ»-ի դարպասը, «Ինտեր»-«Շախտյոր» խաղն ավարտվեց 2:0 հաշվով՝ հօգուտ իտալական ակումբի:


© 2009 ARMENPRESS.am