Ոստիկանությունը Երևանի մետրոյի կայարանից բերման է ենթարկել բողոքի ակցիայի 2 մասնակցի

11:28, 24 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը Երևանի մետրոյի «Երիտասարդական» կայարանից բերման է ենթարկել բողոքի ակցիայի 2 մասնակցի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության բաժնից:

«Նրանք ոստիկանությունում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար»,- նշեցին ոստիկանությունից:

Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել՝ փորձելով խափանել մետրոյի բնականոն ընթացքը: «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Երևանի Հանրապետության հրապարակում ժամը 18:00-ին շտապ հավաք են կազմակերպելու:

 


© 2009 ARMENPRESS.am