Պուտինը հաստատել է Եվրոպա երկարաժամկետ և անխափան եղանակով գազ մատակարարելու ՌԴ պատրաստակամությունը

19:56, 22 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագիի հետ հեռախոսազրույցում հաստատել է Եվրոպա առանց ընդհատումների, երկարաժամկետ հիմունքներով բնական գազ մատակարարելու Ռուսաստանի պատրաստակամությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Մարիո Դրագիի նախաձեռնությամբ քննարկվել է էներգետիկ ոլորտում համագործակցության հարցը։ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը երկարաժամկետ հիմունքներով ապահովելու բնական գազի անխափան մատակարարումները Եվրոպա, այդ թվում՝ օգտագործելով «Հյուսիսային հոսք 2» գազատարի հնարավորությունները»,-ասված է հաղորդագրությունում:


© 2009 ARMENPRESS.am