Հայաստանում առաջին անգամ ելույթ կունենա Լոնդոնի Գոսպել երգչախումբը

18:38, 22 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնն առաջին անգամ Հայաստանում կհյուրընկալի Լոնդոնի Գոսպել երգչախմբին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգչախմբի համերգը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Երեկոյին կհնչեն խմբի ամենահայտնի հիթերը, ինչպես նաև ջերմաշունչ ամանորյա և սուրբծննդյան երգեր:

Լոնդոնի գոսպել երգչախումբը մշտապես ելույթներով հանդես է եկել այնպիսի կատարողների հետ, ինչպիսիք են Փոլ ՄաքՔարթնին, Էլթոն Ջոնը, Սթիվի Ուանդերը, Ադելը, Քայլի Մինոգը, Էրիկ Քլեփտոնը և այլք:

Խմբի տպավորիչ կատարումները կարելի է լսել մի շարք հանրահայտ հոլիվուդյան ֆիլմերում, որոնցից են «Առյուծ արքան», «Մոխրոտը», «Բարևներ Բրոդ փողոցին», «Պայքար գայթակղությունների դեմ», «Իրական սեր», «Փողոցային պարեր» և այլն։

 


© 2009 ARMENPRESS.am